Հայաստանցի գրոսմայստեր Արման Միքայելյանը ԱՄՆ-ի Գարդեն Գրոուվ քաղաքում անցկացված Champiomship-ում ինը հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ նվաճեց հաղթողի կոչումը եւ արժանացավ սահմանված $ 3500 դրամական մրցանակին։
Ամերիկացի գրոսմայստեր Մարկ Հեյմաննը եւ ուկրաինացի միջազգային վարպետ Օլեկսիյ Բիլիչը 7,0-ական միավորով նույն հաջորդականությամբ զբաղեցրին երկրորդ եւ երրորդ հորիզոնականները։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































