Լրահոս
Էրդողանը կայցելի Իրան
Օրվա լրահոսը

Արդյունաբերության ոլորտի աճի հիմքում առկա են անկայուն գործոններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Դեկտեմբեր 01,2025 23:23

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։

Այսպես՝

  • Տնտեսական ակտիվության աճի տեմպը վերջին ամիսներին արագանում է՝ հիմնականում արդյունաբերության վերականգնման արդյունքում։ Ընթացիկ տարվա հոկտեմբերին ՏԱՑ-ը կազմել է 10.1%, իսկ հունվար-հոկտեմբեր ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 8.1%՝ նախորդ ամսվա համապատասխան ցուցանիշի համեմատ արագանալով 0.4 տոկոսային կետով: Աճի տեմպի արագացումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ոլորտի վերականգմամբ, որը, սակայն, ունի ոչ կայուն կառուցվածք:
  • Արդյունաբերության աճի տեմպը, թեև արագանում է, սակայն դրա հիմքում ընկած գործոնները մնում են անկայուն: Արդյունաբերության ոլորտի ենթաճյուղերի աճի տեմպերը էականորեն տատանվել են վերջին ամիսների ընթացքում: Այսպես, սննդամթերքի արտադրության աճը սեպտեմբերին կազմել է 20.4%, այն դեպքում, երբ օգոստոսին այդ նույն ենթաոլորտում գրանցվել էր 4.8% անկում: Ծխախոտի արտադրության աճի տեմպը ևս էականորեն արագացել է՝ օգոստոսի 17.1%-ից սեպտեմբերին հասնելով 32.4%-ի: Իսկ հիմնային մետաղների արտադրության աճի տեմպն էականորեն դանդաղել է՝ 77.1%-ից դառնալով 17.0%: Մշակող արդյունաբերության աճի կառուցվածքի այսքան տատանողական լինելը հուշում է մեկանգամյա կարճաժամկետ գործոնների առկայության և դրանց մեծ ազդեցությունների մասին: Այդ պայմաններում բարձր աճերի տեմպերը կարող են երկար չպահպանվել:
  • Արտահանման անկման տեմպերի բարելավումը բավական դանդաղ է ընթանում։ Արտահանման անկումը ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է 44.7% և հունվար-սեպտեմբերի համեմատ բարելավվել է ընդամենը 2.0 տոկոսային կետով։ Բարելավման տեմպը բավական դանդաղ է, և եթե հաշվի առնենք նաև այն, որ վերաարտահանման հիմնական ազդեցությունները հաշվարկներից չեզոքացնելու դեպքում արտահանման աճը մնում է ցածր մակարդակում, ապա կարող ենք եզրակացնել, որ տնտեսության արտահանելի ոլորտում դեռևս պահպանվում են խորքային խնդիրները:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

 

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031