ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվեց՝ չնայած ընդամենը մի քանի ամիս առաջ իշխանությունն ասում էր, որ դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ կստորագրվի «Խաղաղության համաձայնագիրը»: Բայց այս հարցում նույնպես Փաշինյանը, մեղմ ասած, «խոնարհվեց» Ալիեւի առջեւ, եւ վերջինս ստացավ եւս մի «ապացույց», որ «Ղարաբաղյան հարց այլեւս գոյություն չունի»: Պարզ է, որ այդ խումբը գոյություն ուներ միայն թղթի վրա, բայց Ալիեւը, արեւելյան ոճի բռնապետ լինելով, ուշադիր է խորհրդանիշների նկատմամբ: Հայաստանի սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի գոյությունն էլ, բովանդակային առումով, Ադրբեջանին ոչինչ չի տալիս: Սակայն այդ պահանջն Ալիեւը դնում է՝ դարձյալ ստիպելու համար, որ Հայաստանի պարտված ղեկավարն իր առջեւ «խոնարհվի»:
Ալիեւի պահանջների մի մասը բովանդակային են, օրինակ, «անկլավներն» ու «ադրբեջանցիների վերադարձը», մի մասն էլ՝ «խորհրդանշական»՝ հատուկ ուղղված պարտվողին նվաստացնելուն: Օրինակ՝ «հանձնեք մեզ պատերազմի հանցագործներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին»: Փաշինյանն, իհարկե, մեծ հաճույքով կհանձներ. նրան ձեռնտու է, որ Ռուբեն Վարդանյանն ու մնացած արցախյան ղեկավարները Բաքվի բանտերում են, ինչո՞ւ այդ ձեւով չազատվել նաեւ այլ մրցակիցներից: Բայց այդ «խոնարհումը», որը հրճվանքով կընդունվի ՔՊ-ական «ժողովրդի» կողմից, կարող է մնացած հայերի մոտ բացասական վերաբերմունք առաջացնել: Այդ իսկ պատճառով նման քայլն այս պահին հավանական չեմ համարում:
Եթե մի տեղ «խորը խոնարհվում» ես, ապա մեկ այլ տեղ պետք է «խոնարհեցնես»: Օրինակ՝ թուլամորթ, կոմֆորմիստ, կոմպրոմատներից վախեցած եպիսկոպոսներին: Կա, իհարկե, այստեղ քաղաքական հաշվարկ կաթողիկոսի դեմ պայքարում, բայց բարձրաստիճան հոգեւորականների նվաստացումը նաեւ առանձին հոգեբանական հաճույք է Փաշինյանի համար: Ինչպես հաճույք էր փաստաբանին կամ պոդքաստի տղաներին ԱԱԾ-ականների կողմից «ասֆալտին փռելը» եւ «պատերով տալը»: Դա յուրահատուկ հոգեբանական փոխհատուցում է, կամ, ինչպես նշում է գերմանացի հոգեբան Էրիխ Ֆրոմը, ավտորիտար բնավորության սադո-մազոխիստական սինդրոմ:
Այդ հոգեկան շեղման մասին՝ վաղվա վերլուծության մեջ:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Բառին տարրական, կենսաբանական իմաստով՝ առնականութեան գետնի վրայ, անկարողութեան – կանխահաս – խնդիրներ ալ ունի հաւանաբար: Դա էլ ծանօթ սինդրոմ մըն է, այս տեսակի իշխանաւորների մօտ: ( Այդ խնդիրները սովորական եւ բնական են, ամօթ բան կայ այդտեղ, պայմանաւ որ սակայն դրանց «գինը չվճարէ» ամբողջ երկիր մը: )
Re : U.S. Office of Strategic Services ի ուսումնասիրութիւնը՝ Հիթլերը վերաբերեալ/ Murray, H. A. (1943). Analysis of the Personality of Adolph Hitler; Haycock, D. A. (2019). Tyrannical Minds: Psychological Profiling, Narcissism, and Dictatorship; etc. etc.
Իսկ Փաշինյանի ներքինացման՝ coup de grâce-ը, վերջին դանակի հարուածը, տուին թուրքերը:
Հայդուկ Շամլեան
«ամօթ բան Չկայ այդտեղ«, կ’ուզէի գրել անշուշտ…
Շնորհակալություն պարոն Շամլեան,
OSS developed the first psychological assessment center to select personnel for espionage and other wartime roles by analyzing candidates based on three main factors:
Emotional/interpersonal traits (like emotional stability),
Intelligence processing factors (like propaganda skills),
Agency/surgency factors (like motivation and leadership).
Դուրս ու Ներս.
ԵՄ-ն հայտնում է որ պատրաստ է 12 մլն ևրո հատկացնել Հայաստանին… ընտրություններից (!!!) առաջ արդյունավետ պայքար մղել հիբրիդային հարձակումների դեմ:
Ինչո՞ւ է ուշանում ԱՄՆ ասել թե քանի դոլարով է առնում ընտրությունները Հայաստանում:
Մրցակցային դաշտը կմաքրեն իրական ընդդիմությունից` կորակաորվեն որպես հիբրիդային հարձակվող, կոմպրոմատներ, կալանավորումներ…: Ստացած գումարների չնչին մասով կբուսեցնեն հարմար ‘ընդդիմադիր’ կուսակցություններ (մնացածը կյուրացնեն` հիշեք 2020-ին սփյուռքի ուղարկած գումարի ճակատագիրը): Ընտրությունների օրը ԵՄ և ԱՄՆ դիտորդները կգրանցեն անբռնի ու դեմոկրատական ընթացք և լեգիտիմություն կշնորհեն նիկոլին (ջախջախիչ, շռնդալից…) Որ անի ամեն պատվիրվածը ու իր սրտի ուզածը` վրայից:
Ո՞րն էր Արցախի գինը: Հիշում եք ընտրակաշառքի շուրջ հույզերը, անհանդուրժողականությունը…Եղավ 2020-ը:
Հիամ կաշառքը առաջ է եկել` նախքան ընտրությունները ու ստացողը քաղաքացին չէ` իշխանությունն է:
2026-ի ընտրությունների գինը ԵՄ-ը հաշվել 12 մլն ևրո: Սա է Սյունիքի գինը, ըստ ԵՄ-ի:
Իսկ ինչ բան է ԵՄ-ն այսօր: Դժողք: Ձերբակալվել է ԵՄ նախկին ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինին, որի հետ սելֆիից մեծ պետակաշինական էյֆորիայի մեջ էր ընկնում իմպոտենտ իշխանությունը: Նրան հիմա փոխարինել են Կայա Կալլասը և Մարթա Կոսը: Ինչքա՞ն ժամանակ իրենք կդիմանան: Ձերբակալվել է Նիկոլ Սարկոզին` պատճառներից մեկն է Ղադաֆիի տված փողերով ընտրարշավ տանելը:
Մինչև սենց մի բան չկարդամ. ‘Այսօր, ահաբեկման տարրերով ընտրարշավ վարելու մտադրությամբ, օտար երկրներից 12 մլն եվրո հավաքած նիկոլը` Հայաստանի այսպես կոչված վարչապետը, բանտ է նետվել’,
…ինձ միշտ ջղայն կը լսեք,
այս է անխաբ իմ սուրբ ուխտ: