Լրահոս
Էրդողանը կայցելի Իրան
Օրվա լրահոսը

«Ոչ, մենք չենք խոսել այդ մասին»․ Մարթա Կոսը՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը հնչեցնելու մասին

Դեկտեմբեր 02,2025 10:55

«Ես դա չգիտեմ: Այդ հարցը, հավանաբար, ևս կլինի քննարկման մաս»,- հարցին՝ ի՞նչ կարծիքի եք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց ծննդավայր վերադարձի մասին, Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես պատասխանեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Հանձնակատարն ասաց, որ աջակցում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, նաև մեծ օգնություն կա որոշ անդամ երկրների և միջազգային կառույցների միջոցով․ «Սա այն ոլորտներից մեկն է, որտեղ մենք իսկապես տեսնում ենք, որ կարող ենք օգնել»։

Լրագրողները նաև ահազանգեցին՝ Ադրբեջանը ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը, Մարթա Կոսն արձագանքեց․ «Եվրոպական միության ընդհանուր սկզբունքն այն է, որ մշակութային ժառանգությունը մեր ինքնության շատ կարևոր մասերից մեկն է: Մշակույթն՝ առհասարակ: Ուստի հույս ունեմ, որ երկու երկրներն էլ կգտնեն ճանապարհ՝ պաշտպանելու երկու երկրների մշակութային ժառանգությունը: Դա կապ ունի ավանդույթի, անցյալի հետ, դա կապ ունի մեր հոգու հետ, մեր լեզվի հետ: Մշակութային ժառանգությունը պարզապես շենքեր չեն: Այնպես որ, դա շատ-շատ ավելին է: Ուստի Եվրոպական միության հիմնական սկզբունքներից մեկը պաշտպանությունն է, և մենք նաև մեծ գումարներ ենք ներդնում մեր մշակութային ծրագրերի միջոցով՝ պահպանելու մշակութային ժառանգությունը մեր անդամ երկրներում: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնց միջոցով հոգ ենք տանում սրա մասին»։

Հարցին՝ Ադրբեջան Ձեր այցելության ընթացքում հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը հնչեցրե՞լ եք, Մարթա Կոսը պատասխանեց․ «Ոչ, մենք չենք խոսել այդ մասին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բրյուսել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031