«Ազատություն». Եկատերինբուրգում ձերբակալել են Ուրալում ադրբեջանական համայնքի նոր ղեկավար Վիդադի Մուստաֆաևին, ում մեղադրում են հողատարածքի վաճառքի ժամանակ խարդախության մեջ, հաղորդում են ռուսաստանյան մի քանի պարբերականներ: Ավելի վաղ Մուստաֆաևի տանը խուզարկություն էր իրականացվել:
Վիդադի Մուստաֆաևը ադրբեջանական համայնքի ղեկավարի պաշտոնում փոխարինել է Շահին Շիխլինսկուն, ում կալանավորել էին օգոստոսին՝ սպանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Ավելի վաղ՝ հուլիսին, կալանավորվել էր Շիխլինսկու որդին՝ Մութվալին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































