Լրահոս
Էրդողանը կայցելի Իրան
Օրվա լրահոսը

Միայն այս ճանապարհով է հնարավոր յուրացնել հայությանը պատմականորեն պատկանող տարածքներն ու մշակույթը. Գևորգ Դանիելյան

Դեկտեմբեր 02,2025 13:41

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Լեմկինը մեծ դերակատարում է ունեցել «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի ընդունման գործում: Այնուամենայնիվ, այդ միջազգային փաստաթուղթը, իմ խորին համոզմամբ, բովանդակում է ներքին խորքային հակասություն:

Մի կողմից՝ Կոնվեցիան վերջնական նպատակ է դիտել որոշակի էթնիկ-կրոնական խմբի ոչնչացումը, մյուս կողմից՝ դրա միջոցը համարել է այդ խմբի անդամների լրիվ կամ մասնակի սպանությունը:

Մինչդեռ՝ ազգային, էթնիկ և կրոնական խմբերի անդամների մի մասին կյանքից զրկելը (գործնականում պարզապես հնարավոր չէ բոլորին սպանել) երբեք չի հանգեցրել այդպիսի խմբի ոչնչացմանը, հիշյալ խմբերը իսպառ ոչնչացվել են բացառապես ինքնությունից, սեփական պատմությունից, հոգևոր մշակույթից հիմնովին մեկուսացնելու ճանապարհով: Այս համատեքստում է հարկավոր դիտարկել ժամանակակից զարգացումները, այդ թվում՝ մեր երկրում:

Միայն այս ճանապարհով է հնարավոր յուրացնել հայությանը պատմականորեն պատկանող տարածքներն ու մշակույթը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031