Լրահոս
Էրդողանը կայցելի Իրան
Օրվա լրահոսը

Ցանկացած բիզնես, որի անունը կկապվի իմ անվան հետ, բոյկոտե՛ք․ Աննա Հակոբյան

Դեկտեմբեր 02,2025 13:28

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայտարարում եմ, որ մեր ընտանիքը չի օգտվել եւ չի օգտվում «88» սուպերմարկետներից։ Ես անձամբ երբեք չեմ եղել դրանցից որեւէ մեկում։ Ես չգիտեմ դրանք ինչ խանութներ են, որտեղ են գտնվում, ինչ որակի ծառայություն են մատուցում։ Անկեղծ ասած՝ չեմ էլ պատրաստվում երբեւէ օգտվել «88» կոչված խանութներից։ Ես արդեն շուրջ 20 տարի մեր ընտանիքին անհրաժեշտ գնումները կատարում եմ Երեւանի երկու տարբեր սուպերմարկետների ցանցերից եւ առաջիկայում էլ կշարունակեմ նույնը։

Բանջարեղեն գնում ենք քաղաքի տարբեր փողոցներում տեղավորված միրգ-բանջարեղենների փոքրիկ, գեղեցիկ կետերից։

Ասածս ինչ է՝ ես ոչ մի բնույթի առնչություն չունեմ «88» սուպերմարկետների ցանցի հետ, անգամ որպես շարքային սպառող դրանք ինձ խորթ են։

Տարբեր համայնքների սիրելի՜ բնակիչներ,

Խնդրում եմ, մի՛ հավատացեք այս խանութի եւ իմ անվան հետ կապվող բամբասանքներին։ Իսկ եթե ձեզ ամեն կերպ հավատացնում են, թե դրանք իմն են, ուղղակի բոյկոտեք եւ մի օգտվեք այդ ցանցից, մի շիշ ջուր անգամ մի գնեք «Աննա Հակոբյանի «88» սուպերմարկետներից»։

Եւ առհասարակ, ցանկացած բիզնես, որի անունը կկապվի իմ անվան հետ, բոյկոտե՛ք։ Եթե կան շրջանակներ, որոնք անպարկեշտ ձեւով կապում են իմ անունը այս կամ այն բրենդի հետ այս կամ այն նպատակով, թող իրենք իրենց մեջ պարզաբանեն իրենց հարցերը։ Իսկ մենք կբոյկոտենք։ Կարճ՝ կոնկրետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031