Լրահոս
Էրդողանը կայցելի Իրան
Օրվա լրահոսը

Թուրքիայում բարեկամ երկիր համարում են Ադրբեջանը, իսկ թշնամի՝ Հայաստանը

Դեկտեմբեր 02,2025 13:35

Ermenihaber.«Europoll» վիճակագրական ընկերությունը հետազոտություն է անցկացրել և պարզել, թե որոնք են Թուրքիայի բարեկամ և ամենաքիչ բարեկամ/թշնամի երկրները։ Նշվում է, որ Թուրքիայի բարեկամ և թշնամի երկրների ընկալումը կարող է ժամանակ առ ժամանակ փոխվել՝ կախված կառավարության քաղաքականությունից կամ ազգային շահերից։

Սոցհարցման մասնակիցներին հարցրել են. «Դուք այս երկիրը համարո՞ւմ եք Թուրքիայի բարեկամ» և թվել են 20 երկրի անուն։

Ըստ հետազոտության արդյունքների՝ Թուրքիայի համար բարեկամ համարվող հինգ երկրների ցանկը գլխավորում է Ադրբեջանը (94.2 %)։ Ադրբեջանին հաջորդում են Հարավային Կորեան (90 %), Ճապոնիան (89.4 %), Իտալիան (70.7 %) և Ռուսաստանը (62.1%):

Հարցվածների 3.3 %-ն է միայն Հայաստանը բարեկամ համարել։ 20 երկրների թվում Իսրայելը զբաղեցրել է 19-րդ (8.2 %), Ֆրանսիան՝ 18-րդ (9.6 5), Մեծ Բրիտանիան՝ 17-րդ (11.4 %) և ԱՄՆ-ն՝ 16-րդ (17.2 %) հորիզոնականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031