Լրահոս
Օրվա լրահոսը

«Նստի՛ր․․. նստած ենք, էլի»․ Վարդան ու Սպարտակ Ղուկասյանները բարձր տրամադրությամբ դատարանում են

Դեկտեմբեր 02,2025 15:33

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Վարդան Ղուկասյանի և մյուսների՝ Սպարտակ Ղուկասյանի, Գևորգ Ղուկասյանի, Սաշա Զաքարյանի ու Արմեն Մաթևոսյանի գորոծվ հերթական դատական նիստը։

Վարդան Ղուկասյանը դատարանի դահլիճ ներս մտավ բարձր տրամաբանությամբ՝ ժպտալով, առանձնահատուկ ջերմ բարև տալով  դատական նիստերին միացած փաստաբան Զարուհի Փոստանջյանին։ Նա ձեռքով բարևեց նաև դահլիճում գտնվողներին։

Գյումրու քաղաքապետը հետաքրքրվեց՝ որտե՞ղ է նստելու, երբ որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ցույց տվեց Զարուհի Փոստանջյանի կողքի աթոռը, Վարդան Ղուկասյանը ժպտալով ասաց․«Կեցցե՛ լրատվությունը»։

Լրագրողները հետաքրքվեցին՝ «Ինչպե՞ս եք, պարոն Ղուկասյան», «Ձեր առողջականը լա՞վ է», որոնց պատասխանեց․ «Կամաց-կամաց, ասենք՝ լավ ենք, որ լավ լինենք»։

Գյումրու քաղաքապետը, տեղավորվելով, մյուսներին ասաց․ «Նստեք, նստեք», հետո դարձավ որդուն, թե՝ նստիր։ Սպարտակ Ղուկասյանը հումորով արձագանքեց․ «Նստած ենք, էլի»։

Վարդան Ղուկասյանը սկսեց ծիծաղել։

Նիստի ընթացքում նա օծանելիք օգտագործեց, այնուհետ փոխանցեց որդուն, որը նույնպես սկսեց ցանվել։ Դատավորի հարցին՝ ի՞նչ է դա, Վարդան Ղուկասյանը պարզաբանեց․ «Դուխի է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031