«Մենք քննարկումներ ենք ունեցել այս հարցի վերաբերյալ։ Աշխարհակարգը փոխվում է, ուստի ռազմավարական կապերը մեր գործընկերների համար շատ կարևոր են։ ԵՄ-ի հետ ՀՀ-ի համապատասխանեցումը 37 տոկոս է»,-Aravot.am-ի հարցին՝ եթե ՀՀ-ն խորացնի հարաբերությունները ԵՄ-ի հետ, չի բացառվում, որ Ռուսատսանի կողմից կոնկրետ ճնշումների, մինչև անգամ պատժամիջոցների ենթարկվի, և եթե դրանց դիմակայի միայնակ, դա կարող է ՀՀ-ին տնտեսական ճգնաժամի առաջ կանգնեցնել և հարցին՝ ի՞նչ կոնկրետ ծրագրեր ունի ԵՄ-ն ՀՀ-ին աջակցելու հարցում, Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի գլխադասային գրասենյակում կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթղթի ստորագրումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը նաև խոսեց ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցների մասին․ «Այս հարցում ներգրավում ենք նաև մեր գործընկերներին։ Բոլորս ցանկանում ենք, որ պատերազմն ավարտվի, քանի որ դրա ազդեցությունը բացասական է»։ Կայա Կալասը նաև վստահեցրեց՝ զարգացնում են իրենց գործընկերների առևտրային և դիվանագիտական պորտֆոլիոն․ «Դա նշանակում է, որ լիարժեք կախվածություն կարող եք չունենալ ՌԴ-ից»։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բրյուսել


















































