«Մենք քննարկել ենք սահմանների կառավարմանը օգնելու հարցը, ինչպես նաև նախկին հակամարտությունների հետ կապված ականազերծման գործողություններին աջակցությունը»,-հարցին՝ ի՞նչ կոնկրետ կարիքներ է ներկայացրել Հայաստանը պաշտպանության և անվտանգության ոլորտում և ի՞նչ տեսակի համագործակցություն ու ֆինանսավորում է դա ենթադրում, կարո՞ղ եք ներկայացնել ավելի հստակ տվյալներ և արդյոք սա նաև ներառո՞ւմ է սպառազինությանը հնարավոր աջակցություն, Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի գլխադասային գրասենյակում կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթղթի ստորագրումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ստորագրեցին ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթ:
Նոր ռազմավարական օրակարգում երեք ամենակարևոր հենասյուներ կան։ Առաջինը ամրապնդված անվտանգային և պաշտպանական համագործակցությունն է, ոլորտային համագործակցությունը և վիզաների ազատականացումը։ Նաև նախատեսվում է աջակցություն ՀՀ-ին խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելուն՝ ապատեղեկատվությանը հակազդելու կամ կիբերանվտանգության հարցում օգնելու առումով։
Կայա Կալասը ասուլիսի ժամանակ կարևորեց նաև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և վստահեցրեց՝ այդ հարցում ունեք ԵՄ աջակցությունը։ Նա նաև հայտարարեց․ «Այսօր ես հայտարարում եմ 15 միլիոն եվրոյի մասին, որն ուղղվելու է դեպի խաղաղությանը և ավելի դիմակայուն ՀՀ-ն»։ Նաև մանրամասնեց՝ տրամադրվելու են ականարզերծման գծով սարքավորումներ, իրականացվելու են վերապատրաստումներ։
Կարդացեք նաև
Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտնել էր, որ ԵՄ-ն պատրաստվում է 12 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին երկրում 2026 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև կիբեռանվտանգությունն ամրապնդելու հարցում։
Կայա Կալասը մամուլի ասուլիսի ժամանակ նաև հայտնեց՝ անվտանգային ոլորտում աջակցության շրջանակներում քննարկվել են ականազերծման համար սարքավորումների և գործիքների տրամադրման հարցերը․ «Այդ հարցերը մենք քննարկել ենք նաև տեղի ունեցող ապատեղեկատվական արշավներին հակազդելու համար։ Սա նաև Մոլդովայում մեր ունեցած գործիքակազմն է, որով հետաքրքրված է նաև Հայաստանը»։
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բրյուսել


















































