2026 թվականի բյուջեի վերջնական նախագծի համաձայն, արդյունաբերության աճն առաջանցիկ է լինելու եւ միջինում կազմելու է 6,8 տոկոս։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց․ «Ո՞ր լոկոմոտիվ ձեռնարկությունների մասին է խոսքը, որոնք վերջին տարիներին արդյունաբերության անկման կամ դանդաղ աճի պարագայում, ապահովելու են առաջանցիկ աճ»։
Վահե Հովհաննիսյանը պատասխանեց․ «Գործոններից էականը Ամուլսարի հանքի գործոնն է լինելու»։
Ընդդիմադիր պատգամավորի մյուս հարցը վերաբերվում էր դեռ 2021 թվականին ԵՄ-ի կողմից խոստացված 2,6 միլիարդ եվրո գումարին, որի վերաբերյալ հարցերը հնչում են պարբերաբար, բայց հստակ պատասխաններ չկան։ Վահե հովհաննիսյանը միայն ասաց, որ այդ գումարի մի մասը դրամաշնորհ չէ, այլ վարկային ծրագրեր են, որոնք իրականացվում են։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































