Արցախը թշնամուն հանձնելը Նիկոլի հակազգային քաղաքականության ամենաակնհայտ փաստն է, նրա դավաճանության ամենաառարկայական ապացույցը։ Ընտրություններից առաջ այս խաղաթուղթը ընդդիմության ձեռքից վերցնելու նպատակով Նիկոլը վերջապես հրապարակեց ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իրեն 2019թ․ ԵԱՀԿ համանախագահների կողմից ներկայացված փաստաթուղթը։
Դրան զուգահեռ հրապարակվել են մի շարք այլ փաստաթղթեր, նամակներ, «Հայկական ժամանակի» հոդվածներ, մեթոդական ցուցումներ, սղագրություններ՝ մի անհասկանալի բույլ։
Դրանց բովանդակությանը շատերն են արդեն արտահայտվում, որոշ վերլուծություն էլ կներկայացնենք ավելի ուշ, սակայն հիմա կենտրոնանաք մի կարեւոր հարցի վրա՝ ինչո՞ւ հենց հիմա: Ժամանակային առումով պահը ճշգրիտ էր ընտրված՝ հետո ուշ կլիներ, ավելի վաղ` ֆալշտարտ։
Երեք հիմնական հանգամանքներ էին ծառայել հրապարակման օրվա ընտրության համար․
Կարդացեք նաև
1.Փաստաթուղթը հրապարակվեց նույն օրը, երբ ցրվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Նիկոլը բազմիցս հայտարարել է, որ նման փաստաթուղթ գոյություն չունի, դրանով ապուշ վիճակի մեջ դնելով ԵԱՀԿ համանախագահներին, ովքեր խոսում էին այս առաջարկների մասին։ Սրանով նա փաստորեն համանախագահ դիվանագետներին հայտարարել է ստախոս, վերջիններս էլ, ելնելով դիվանագիտական էթիկայից, ժամանակին չեն հակադարձել Նիկոլին։
Պարզ է, որ Մինսկի խմբի փլուզումից հետո հենց համանախագահներն էին կազմակերպելու արտահոսք՝ ապացուցելու, որ ստախոսը Նիկոլն է, ոչ իրենք։
Դրանից զատ, քանի որ արդեն ԵԱՀԿ Մինսկի խումբն այլեւս չկա, ոչ ոք էլ չի կարող նրան դիմել մեկնաբանությունների, պարզաբանումների ու տարբեր այլ հարցերի համար։ Հիմա վերջին խոսքը կմնա Նիկոլին, նրա ֆեյքերին ու պոակներին։
2.Արցախը թուրքերին նվիրելը Նիկոլի կառավարման ամենաողբերգական ու ամենամութ պատմությունն է։ Իհարկե, նախընտրական դեբատների ու քննարկումների ժամանակ այս հարցը չէր կարող վրիպել ընտրողների ու ընդդիմության ուշադրությունից։ Ընտրություններից բավական առաջ, ոչ անմիջական նախօրեին սրա լուծումը, կամ գոնե՝ Արցախի հարցով վարժանքները կարեւոր նշանակություն էին ունենալու ՔՊ-ի համար։ Ընդ որում անհրաժեշտ էր քննարկումներն անցկացնել ընտրություններից հենց ամիսներ առաջ, այլ ոչ թե նախօրյակին, որ անկախ պատասխանների որակին մարդկանց հիշողության մեջ մնար, թե ՔՊ-ն այս հարցին պատասխանել է։
Ի դեպ, պատահական չէ, որ Արցախի հետ կապված փաստաթղթերի փաթեթում դրված են ինչ-որ նամակներ, հոդվածներ ու այլ օժանդակ նյութեր, ինչպես նաեւ ֆեյքերի, քպականների ու Ռուբեն Ռուբինյանի համար մեթոդական ձեռնարկ, թե ինչպես պետք է լուսաբանել արցախյան դավաճանությունը։
3.Պատահական չէ նաեւ, որ «արցախյան բացահայտումները» Նիկոլը կատարում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ մղվով պատերազմին զուգահեռ։ Նա հույս ունի, որ Վեհափառ Հայրապետի հրաժարականի հարցը հանրությանը հուզող ավելի «տաք» թեմա է, հասարակությունը դրանով ավելի շատ է զբաղված, եւ արցախյան փաստաթղթերի շուրջ քննարկումներում էլ անհրաժեշտ ակտիվություն չի հասցնի դրսեւորել։ Ավելի շուտ՝ ընդդիմության, ոչ իշխանական մամուլի եւ վերլուծաբանների սակավ ռեսուրսները կթուլանան, կիսվելով արցախյան հարցի եւ եկեղեցու շուրջ, ու դրանով իսկ Նիկոլը կհաղթի երկու խնդրով էլ։
Իհարկե, պետք է հիշել, որ դեկտեմբերի սկզբին այս փաստաթղթերը հրապարակելու խոստում սպառնալիքը Նիկոլը տվել էր դեռեւս շաբաթներ առաջ։ Իսկ սա միայն նշանակում է, որ տարբեր ճակատներում ճակատամարտերի գծագրերը գծվել էին ամիսներ առաջ։
Աղասի Ենոքյան


















































