ԵՄ-ն և Թուրքիան կակտիվացնեն աշխատանքները՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո։
«Թուրքիան Հարավային Կովկասի, Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանների կայունության կարևոր գործընկեր է», – գրել է Կոսը։


















































