Լրահոս
Ես ի՞նչ կարող եմ անել
Օրվա լրահոսը

ԵՄ-ում համաձայնեցրել են ռուսական գազից հրաժարվելու ժամկետները

Դեկտեմբեր 03,2025 14:03

Եվրոպական միության խորհուրդը և Եվրախորհրդարանի ներկայացուցիչները դեկտեմբերի 3-ին համաձայնության են եկել ռուսական գազի ներմուծումից մինչև 2027 թվականը փուլային կերպով հրաժարվելու կանոնների շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ ռուսական բնական գազի ներմուծման փուլային դադարեցումը ԵՄ-ի REPowerEU «ճանապարհային քարտեզի» կենտրոնական տարրն է, որն ուղղված է «ռուսական էներգակիրներից կախվածության վերացմանը»։

«Մենք պետք է վերջ դնենք ռուսական գազից ԵՄ-ի կախվածությանը, և դրա մշտական ​​արգելքը ԵՄ-ում կարևոր քայլ է ճիշտ ուղղությամբ…. Սա ցույց է տալիս մեր հանձնառությունը՝ ամրապնդելու մեր անվտանգությունը և ապահովելու մեր էներգակիրների անխափան մատակարարումը», – հաղորդագրությունում մեջբերվում է ԵՄ-ի խորհրդում նախագահող Դանիայի կլիմայի և էներգետիկայի նախարար Լարս Օգորի խոսքը։

Ինչպես բացատրում են Բրյուսելում, այս կանոնակարգն իրավաբանորեն պարտադիր է և սահմանում է ինչպես Ռուսաստանից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ), այնպես էլ խողովակաշարային գազի ներմուծման արգելք՝ համապատասխանաբար 2026 թ. վերջից և 2027 թ. աշնանից։

ԵՄ օրենսդիրները հաստատել են, որ ռուսական խողովակաշարային գազի և ՀԲԳ-ի ներմուծումը կարգելվի կանոնակարգի ուժի մեջ մտնելուց վեց շաբաթ անց. դրա հետ մեկտեղ գործող պայմանագրերի համար կպահպանվի անցումային ժամանակաշրջան։ Մինչև 2025 թ. հունիսի 17-ը կնքված կարճաժամկետ գազի մատակարարման պայմանագրերի համար ռուսական գազի ներմուծման արգելքն ուժի մեջ կմտնի 2026 թ. ապրիլի 25-ից՝ հեղուկացված բնական գազի համար և 2026 թ. հունիսի 17-ից՝ խողովակաշարային գազի համար։

ՀԲԳ-ի ներմուծման երկարաժամկետ պայմանագրերի համար արգելքն ուժի մեջ կմտնի 2027 թ. հունվարի 1-ից՝ պատժամիջոցների 19-րդ փաթեթին համապատասխան։ Խողովակաշարային գազի ներմուծման երկարաժամկետ պայմանագրերի համար արգելքն ուժի մեջ կմտնի 2027 թ. սեպտեմբերի 30-ին։

Եվրամիության օրենսդիրների նախնական համաձայնագիրն այժմ պետք է հաստատվի ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից՝ նախքան դրա պաշտոնապես ընդունումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031