Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրում եմ՝ ՔՊ-ում շատ ավելի վաղ սկսել են աշխատել կանոնագրքի ստեղծման շուրջ, եւ միայն հիմա է պատրաստ եղել»․ Սրբուհի Գալյանը՝ Փաշինյանի բառապաշարի մասին

Դեկտեմբեր 03,2025 16:44

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «Առավոտ»-ի հարցին ի պատասխան անդրադարձավ ՔՊ ընդունած էթիկայի կանոնագրքին։

Իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հայհոյախառը բառապաշարը վերջին տարիներին քննադատվել է տարբեր գործիչների կողմից։ Օրերս «Միասնության թեւեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանն իր  ասուլիսում դարձյալ անդրադարձել էր ՔՊ-ական պաշտոնյաների բառապաշարին։

Հարցին, թե ինչո՞ւ են որոշել էթիկայի կանոնագիրք ընդունել հենց նախընտրական շրջանում, եւ իր դուրը գալի՞ս է ՔՊ-ականների բառապաշարը, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Իմ դուրը գալիս է, թե չի եկել, դա այլ հարց է, բայց վստահաբար դա չի եկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դուրը, որը հստակ դրսեւորում է ունեցել։ Մենք տեսել ենք, որ համապատասխան վարույթ է հարուցվել հանձնաժողովի կողմից, համապատասխան եզրակացություն է հրապարակվել»։

Նախարարը նշեց, որ էթիկայի կանոնագիրքը միանշանակ պետք է։ «Էթիկայի կանոնագիրք կամ կարգավորումներ ունենալու հետ կապված աշխատանքը պետք է շատ ավելի վաղ տարվի։ Ենթադրում եմ՝ շատ ավելի վաղ սկսել են աշխատել կանոնագրքի ստեղծման շուրջ, եւ միայն հիմա է պատրաստ եղել»,- ասաց Գալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Ենթադրում եմ՝ շատ ավելի վաղ սկսել են աշխատել կանոնագրքի ստեղծման շուրջ…»

    Այո, դեռևս 2007-ից, երբ այդ կանոնագրքի առաջին տարբերակն էր ներկայացվում ուղտի ականջում քնած մեր հանրությանը։

    Հարց /«Մենք մեր մասին» ամսագիր, 6/9 2007/ Ասացիք կուռքեր, պաշտամունք, բայց կա նաև հակառակ երևույթը` հայհոյանքներ, անձնական վիրավորանքներ, իսկ սա նորմա՞լ երևույթ է:

    Պատասխան /Նիկոլ Փաշինյան/ Անձնական վիրավորանքների մասին խոսելիս` մեր թերթի անունը հաճախ են տալիս: Թող մեզ ոչ մեկ չվիրավորի, մենք ոչ մեկի չենք վիրավորի, բայց ով փորձի մեզ վիրավորել, մենք նրան ուղղակի կսատկացնենք: Հայաստանում ընդունված է, որ գրագետ, գրող մարդը պետք է լինի խեղճ: Ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան` գրողը, մտավորականը անողնաշար մեկը չէ, ում կարելի է վիրավորել, ով վիրավորի, տասնապատիկ կստանա պատասխանը: Այսօր հաճախ են խոսում լրագրողական էթիկայի մասին: Խորհուրդ եմ տալիս այդ էթիկայով զբաղվել կարտոֆիլի քարոզով, այդ էթիկան մեզ վրա չի տարածվում, մենք ազատ մարդիկ ենք և ինքներս ենք որոշում էթիկայի սահմանները:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031