Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Բրազիլի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախարարության առաջանահերթությունները՝
- Սահմանադրական բարեփոխումների օրակարգը
- Դատաիրավական բարեփոխումները
- էլեկտրոնային արդարադատությունը
- ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
- Մարդու իրավունքների պաշտպանությունը
- Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները։
Անդրադարձ է կատարվել նաև երկու պետությունների միջև իրավական փոխօգնության ոլորտում առկա համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելուն առնչվող հարցերին։
Կողմերը քննարկել են վերոնշյալ ուղղություններով Բրազիլի հետ համագործակցության հնարավորությունը։
Կարդացեք նաև
ՀՀ արդարադատության նախարարություն


















































