Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե գիտեիք, որ Արցախը Ադրբեջանի կազմում է լինելու, ՀՀ քաղաքացիներին ինչո՞ւ խաբեցիք․ 2021-ին Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին էիք խոսում»

Դեկտեմբեր 03,2025 18:55

«Պարոն Փաշինյան, դուք այսօր հայտարարել եք, որ դեռ 2019 թվականին եք հասկացել, որ որեւէ տարբերակ չկա, եւ Արցախը Ադրբեջանի կազմում է լինելու։ Փաստորեն դեռ 2019 թվականին դա հասկացել եք, բայց համ էլ հայտարարել եք, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Դուք 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էիք անջատում՝ հանուն փրկության մասին, դուք խոսում էիք Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին։ Բա որ հասկացել էիք այդ պարզ ճշմարտությունը, ՀՀ քաղաքացիներին ինչո՞ւ էիք խաբում։ Խաբեցիք, քվեները ստացաք, կառավարության ծրագիր կազմեցիք, կառավարության ծրագրում էլ արձանագրեցիք, որ հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մենք բոլորս Ղարաբաղյան շարժման ծնունդ ենք, մեր առանձնահատկությունն ինչի՞ մեջ է, որ մենք մինչեւ վերջ եւ անմնացորդ նվիրված ենք եղել նրան, ինչից մենք ծագել ենք: Ես ՔՊ 7-րդ համաժողովում շատ մանրամասն անդրադարձել եմ իմ արտահայտությանը՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Այս ամբիոնից տասնյակ անգամներ անդրադարձել եմ 2021 թվականի նախընտրական արշավին։ Այս ամբիոնից բազմիցս անդրադարձել եմ կառավարության ծրագրի ձեւակերպմանը, որ այնուամենայնիվ այս կառավարության մեծագույն պատասխանատվությունը ժողովրդի առաջ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Դուք եք հրաժարվել Քի Վեսթի փաստաթղթից։ Ես վախեցե՞լ եմ ժողովրդական սիրո առաջ, այո, վախեցել եմ, իսկ ինչո՞ւ պիտի չվախենայի։ Իսկ ի՞նչն է այդտեղ տարօրինակ, որ վախեցել եմ։ Տենց-տենց, վախենայի, նոյեմբերի 9-ի թուղթը չէի ստորագրի, վախենայի, չէի ասի էն, ինչ ասել եմ։ Ես միշտ էլ վախեցել եմ սխալվելուց, էսօր էլ եմ վախենում, միայն խելագարը կարա չվախենա էդ պատասխանատվությունն իրականացնելուց ու սխալվելուց»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031