Վերջապես Նիկոլ Փաշինյանը կիսատ-պռատ հրապարակեց «ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը», և արդյունքում՝ հանրային-քաղաքական դաշտում «Բարեկենդանը» հեքիաթի վերջաբանն է․ ճարպիկ օտարականը վաղուց և անվերադարձ տարել է ոչ միայն «եղն ու բրինձը», այլև ձին, իսկ մարդ ու կնիկ մինչև հիմա էլ վիճում են՝ «մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն»։
ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին, բնականաբար, չի կարդալու այդ մի քանի հարյուր էջերը, քաղաքական ուժերից յուրաքանչյուրն էլ հրապարակելու է միայն այն հատվածները, որոնք նպաստավոր են սեփական քարոզչության համար, և արդյունքում՝ այս հարցի վերաբերյալ հանրային գիտակցության մեջ տիրող շիլաշփոթն ավելի է խորանալու։ Հետևաբար՝ իմաստ ունի կարգավորման առաջարկներից յուրաքանչյուրի դետալները հանգամանորեն զննելու փոխարեն առավելագույնս հստակ ներկայացնել 30-ամյա գործընթացի ընդհանուր պատկերն ու տրամաբանությունը։
Հասկանալի է, որ թեև Մինսկի խումբը ձևավորվել էր դեռևս 1992-ին, բայց բանակցային ակտիվ գործընթացը փաստացի սկսվել է արցախյան առաջին պատերազմի ավարտից և հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո, բայց ո՞րն էր այդ գործընթացի նպատակն ու տրամաբանությունը։ Հասնել խաղաղության՝ այնպես, որ Ադրբեջանին վերադարձվեն Ղարաբաղի հարակից առնվազն 5 շրջանները (դա նույնիսկ քննարկման ենթակա չէր), իսկ Ղարաբաղում ապրեն հայեր, ընդ որում՝ ունենալով միջազգայնորեն ճանաչված քաղաքական կարգավիճակ, պետական կառույցներ, անվտանգության համակարգ, միջազգային շատ ամուր երաշխիքներ և հուսալի ցամաքային կապ Հայաստանի հետ (սրանք նույնպես քննարկման ենթակա չէին)։ Հետագա մոտ 25 տարիներին ընթացած բանակցություններն ու ներկայացված առաջարկների մեծ մասն էլ այս ընդհանուր տրամաբանության մեջ էին, ընդ որում՝ հասկանալի էր, որ կարգավորման ցանկացած տարբերակ ենթադրում է երկկողմանի ծանր զիջումներ։
Հայաստանի դիրքորոշման մեջ բեկումը տեղի ունեցավ 1998-ին։ Բանակցային գործընթացը կարծես թե սահուն շարունակվում էր, նորանոր առաջարկներ էին ներկայացվում, բայց խզվածքն արդեն տեղի էր ունեցել․ մինչև 1998-ը Հայաստանը ցանկանո՛ւմ էր հասնել կարգավորման, իսկ 1998-ից հետո նոր իշխանություններն արդեն չէին ցանկանում՝ համարելով, որ «Ղարաբաղի հարցը լուծված է»։ Ընդ որում՝ գնալով հարցը որևէ կերպ չլուծելու որոշումն ավելի էր կարծրանում, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև բալանսը կամաց-կամաց փոխվում էր, և ըստ այդմ էլ՝ ցանկացած հաջորդ առաջարկ մեզ համար ավելի անբարենպաստ էր դառնում։
Կարդացեք նաև
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:


















































