Այսօր Դուբայում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է ամբողջական կազմով:
Մեր ընտրանու արդեն հրապարակված ցուցակում 67 կգ քաշային կարգում մեր երկիրը ներկայացնելու է Արմեն Մաշակարյանը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որ Բռնցքամարտի միջազգային միությունը (IBA) հնարավորություն է տվել, որպեսզի IBA PRO գոտին նվաճած բռնցքամարտիկները նույնպես մասնակցեն սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությանը: Այդ առիթից օգտվելու է մեր ամենաանվանի բռնցքամարտիկներից Հովհաննես Բաչկովը:
Այսպիսով, 67 կգ քաշային կարգում Հայաստանից ռինգ կմտնի 2 հայ մարզիկ` Հովհաննես Բաչկովն ու Արմեն Մաշակարյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































