Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում չկա անձնիշխանություն, կա ժողովրդի իշխանություն, որն անկասելի է, անբեկանելի է եւ անքննելի. Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբեր 04,2025 13:17

Փորձեր արե՞լ է առանց աղմուկի հանդիպել ու խոսել Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Ճեպազրույցի ժամանակ այս հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց. « Ես հրապարակային գործիչ եմ եւ կուլիսային գործելաոճը չի մտնում իմ աշխատաոճի եւ գործելաոճի մեջ, ես թափանցիկ կերպով արտահայտում եմ այն, ինչ ասացի: Ես կարծում եմ, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, որքան Կտրիճ Ներսիսյանի ներկայությունը եւ ոչ միայն նրա…Պրոցես է սկսվել, եւ մենք ասում ենք, որ ինքը պետք է գնա այդտեղից»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերվում է բարձրացած իշխանությունների միջամտությանը եկեղեցուն եւ այդ պատճառով բարձրացած աղմուկին, ասաց, որ այն առողջացնող աղմուկ է, եւ ժողովրդավարական երկրները չպետք է աղմուկից խուսափեն: Փաշինյանը հավելեց, որ Վեհափառի հետ շփվելու առիթներ է ունեցել եւ եկել է այն համոզման, որ նրա ներկայությունը վնաս է հասցնում եկեղեցուն:

Նա չհամաձայնեց այն պնդմանը, որ Հայաստանում մեկ անձի իշխանություն է: «Հայաստանում չկա միանձնյա իշխանություն, կա ժողովրդի իշխանություն, որը ձեւավորվում է ընտրությունների միջոցով: Եթե տեղյակ եք, մենք պլանավորում ենք նոր Սահմանադրություն առաջարկել ՀՀ ժողովրդին, եւ ժողովուրդը հնարավորություն կունենա որոշում կայացնելու:

Նոր սահմանադրությունն ընդունելիս շատ կարեւոր է հաշվի առնել եւ ուշադրության կենտրոնում ունենալ պետության զարգացման եւ հարատեւության օրակարգը…Հայաստանում չկա անձնիշխանություն, Հայաստանում կա ժողովրդի իշխանություն, որն անկասելի է, անբեկանելի է եւ անքննելի է, մնացած ամեն ինչը պետք է տեղավորել այդ համատեքստում»,-ասաց Փաշինյանը:

 Ճեպազրույցն ՝ ամբողջությամբ.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031