Ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Խաղաղության խաչմերուկին եւ Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին՝ Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց. «Կարեւոր իրադարձություն է, որ Հայաստանը ստորագրել է ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը: Ինչ վերաբերվում է ներդրումներին, կարեւոր է, որ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնություններից եւ Խաղաղության Խաչմերուկից բխող TRIPP route նախագծից հետո ներդրումային հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության էականորեն մեծացել է:
Մենք շահագրգռված ենք, որ նաեւ ԵՄ-ն ենթակառուցվածքային նախագծեր ունենա եւ շատ կոնկրետ մասնակցություն ու ներկայություն, բայց նաեւ տեղյակ եք, որ մեր համագործակցությունը տարածաշրջանի ենթակառուցվածքների թեմային չի վերաբերվում, այլ շատ ավելի կարեւոր համատեքստ ունի»:
Փաշինյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ ԵՄ-ն բարձրաձայնել էր Հայաստանին 2,6 մլրդ եվրո աջակցություն ցուցաբերելու մասին, ու 500 մլն եվրոյից ավել ներդրումներն արդեն արվել են ՀՀ-ում, այդ թվում բանկային համակարգի միջոցով մասնավոր հատվածին վարկավորման ճանապարհով. «ԵՄ-ի հետ մեր հետագա հարաբերությունները խորանալու են, զարգանալու են, եւ իհարկե Խաղաղության խաչմերուկում, այդ թվում՝ TRIPP route նախագծի շրջանակում մենք ակնկալում ենք ԵՄ կոնկրետ ներդրումային ծրագրերը եւ մասնակցությունը»: Վարչապետը հավելեց, որ աշխատում են փաստաթղթերի TRIPP route նախագծի ռազմավարական շրջանակը ճշգրտելու ուղղությամբ:
Ճեպազրույցն ՝ ամբողջությամբ.
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































