Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբայրը

Դեկտեմբեր 04,2025 15:50

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբայրը՝ «Միկշին»-ի սեփականատեր Տիգրան Հարությունյանը, ձերբակալվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։

«Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով վատնմանն օժանդակելու մեջ:

Մեղադրյալներից երկուսը ձերբակալված են»,- հայտնում են ՀԿԿ-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031