Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսագրություններով փաստվում է Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացվածի՝ իրականության հետ աղերս չունենալու հանգամանքը. ՔԿԾ

Դեկտեմբեր 04,2025 17:18

Ի հակադարձումն փաստաբան Զարուհի Փոստանջյանի մեղադրանքների և ի գիտություն այլ անձանց՝ տեղեկացնում ենք, որ «Արմավիր» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում Զարուհի Փոստանջյանի կողմից վկայակոչված համապատասխան հատվածները տեսագրվում են (որոնցով փաստվում է Զ.Փոստանջյանի կողմից ներկայացվածի՝ իրականության հետ աղերս չունենալու հանգամանքը), և անհրաժեշտության դեպքում տեսագրությունները կարող են տրամադրվել լիազոր անձանց:

Հետևաբար` մեկ անգամ ևս հորդորում ենք փաստաբաններին և այլ անձանց՝ համապատասխան պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ արգելված իրեր անցկացնելու ցանկացած փորձից, ինչպես նաև՝ պաշտոնատար անձի կամ կազմակերպության պատիվը և արժանապատվությունը զրպարտության միջոցով արատավորելու գործելաոճից:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031