Միաժամանակ, Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանական գործողությունների նկատմամբ հանդուրժողական մոտեցումը չափազանց վտանգավոր նոր իրողություն է միջազգային հարաբերություններում։
Մենք՝ Կլոր սեղանի մասնակիցներս, հայտարարում ենք, որ այս որոշումը սխալ է և ծանր հետևանքներ է ծնում, քանզի դրա արդյունքում դադարում է գործել հիմնահարցի ձևավորված միակ միջազգային իրավազոր հարթակը՝ զրկելով կողմերին փոխադարձաբար ընդունելի, հետևաբար՝ տևական և կայուն խաղաղության հասնելու հնարավորությունից։
Մենք անընդունելի և անհանդուրժելի ենք համարում միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարումով ստեղծված իրավիճակի օրինականացումը, քանզի Ադրբեջանի բռնապետական վարչակարգի կողմից իրականացված էթնիկ զտումն ու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը չեն կարող երկարաժամկետ հանգուցալուծման հիմք կամ ելակետ ծառայել։
Կարևոր ենք համարում նաև նշել, որ Արցախի հարցը նման եղանակով լուծելու փորձը հանդիսանում է ռուս–թուրքական հանցավոր գործակցության օրինականացում ու շարունակություն, որի կիրառման արդյունքում հայկական երկրամասերը բռնազավթվեցին և բռնակցվեցին Թուրքիային ու Ադրբեջանին, որի արդյունքում հայության համար իրենց հայրենիքում ապրելու պայմանները դարձան անտանելի` այդ կերպ օրինականացնելով նաև 1915-1922 թթ. ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետևանքները:
Կարդացեք նաև
Արցախի հարցի արդար և երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն Հայկական հարցի համատեքստում ու երկմիասնության մեջ գտնվող երկփուլ լուծման պարագայում։
Առաջին փուլով անհրաժեշտ է, որ.
3. բացառվի Ադրբեջանի որևէ ներգրավում որպես անվտանգության կամ իրավունքների «երաշխավոր»։
Երկրորդ փուլում Արցախի խնդրի վերջնական լուծումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների լիարժեք կիրառման վրա՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության և նրա իրավանախորդ՝ 1918–1920 թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության շրջանակներում։
Մենք վերահաստատում ենք, որ Արցախի ժողովուրդը ունի անքակտելի ու անբեկանելի իրավունքներ, և այդ իրավունքների իրացումը չի կարող չեղարկվել կամ սահմանափակվել որևէ ձևաչափի լուծարմամբ։ Արցախի հարցի արդար և տևական լուծման համար միջազգային հանրության գործուն մասնակցությունը, այդ թվում՝ նոր կամ վերակազմավորված միջնորդական հարթակի ձևավորման եղանակով, մնում է անփոխարինելի և հրատապ անհրաժեշտություն։


















































