Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ առաջատար բուհերն ու դրանց մասնաճյուղերը Հայաստանում 2 օր շարունակ կներկայացնեն ՌԴ կրթության ոլորտի հնարավորությունների ողջ բազմազանությունը

Դեկտեմբեր 04,2025 17:46

ՀՀ ԳԱԱ հարկի ներքո բացվել է «Ուսում Ռուսաստանում» խորագրով երկօրյա ցուցահանդեսը, որի շրջանակում Հայաստան են ժամանել ՌԴ առաջատար բուհերի ներկայացուցիչներ։ Միջոցառումը բացել է Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը: Նրա խոսքով, ռուսաստանյան բուհերը, նաեւ Մ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի եւ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղերը ներկայացնում են միջազգային ծրագրեր, եւ հայաստանցի դիմորդները կարող են սովորել Ռուսաստանում։

«Առաջիկա երկու օրերի ընթացքում աշակերտները կկարողանան տեսնել ռուսական բարձրագույն կրթության լայն հնարավորությունները, ստանալ ամբողջական եւ թարմ տեղեկատվություն՝ ուղղությունների եւ մասնագիտությունների մասին։ Նրանք նաեւ հնարավորություն կունենան տեղեկանալու անվճար ուսուցման եւ կրթական դրամաշնորհների մասին»,-հավելել է Սելեզնյովը: Դիվանագետի ձեւակերպմամբ, նշյալ ցուցահանդեսը կրթության ոլորտում 2 երկրների արդյունավետ համագործակցության օրինակ է:

Երեւանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն էլ ընդգծել է, որ ՌԴ առաջատար բուհերն ու դրանց մասնաճյուղերը Հայաստանում 2 օր շարունակ կներկայացնեն ՌԴ կրթության ոլորտի հնարավորությունների ողջ բազմազանությունը։ Նա փաստել է, որ ամեն տարի ավելի քան 3000 ուսանող անվճար կրթություն է ստանում Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ Ռոսսոտրուդնիչեստվոյի քվոտային ծրագրի շրջանակում։

Նշենք, որ թիվս այլ հաստատությունների, ցուցահանդես են այցելել Բ․ Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի, Ն․ Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի, Լ․ Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցի աշակերտները, ինչպես նաեւ Երևանի պետական հումանիտար քոլեջի, ռուսաստանյան բուհերի Երեւանի մասնաճյուղի ուսանողները։

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Նկարները՝ Կորյուն Ասլանյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031