Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի փակման որոշումը կենսական քայլ է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար. Էլինա Վալտոնեն

Դեկտեմբեր 04,2025 19:44

«Ազատություն». ԵԱՀԿ Մինսկի խմբի փակման որոշումը կենսական քայլ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը Արտգործնախարարների խորհրդի նիստում։

«Օգոստոսին մենք որոշեցինք փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները։ Սա կարևոր քայլ է խաղաղության գործընթացին աջակցելու և ԵԱՀԿ բյուջեի հաստատման ճանապարհին առկա հիմնական խոչընդոտը վերացնելու համար», – նշել է Էլինա Վալտոնենը։

Արտգործնախարարը, սակայն, չի մանրամասնել, թե որ երկիրն էր այս հարցն օգտագործում ԵԱՀԿ բյուջեի ընդունումն արգելափակելու համար։ Ավելի վաղ Երևանն ու Բաքուն դիմել էին ԵԱՀԿ քարտուղարությանը՝ խնդրելով լուծարել Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ համանախագահությամբ գործող խումբը, որը հիմնվել էր ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար։

Կառույցի՝ դեկտեմբերի 1-ին ընդունված որոշմամբ հայտարարվեց, որ այս խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ-ի կողմից նախկինում ընդունված բոլոր փաստաթղթերն այլևս անվավեր են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031