Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է ակտիվորեն շարունակել պատմամշակութային հուշարձանների վերականգնման ծրագրերը, որոնք ևս կարող են էական ազդեցություն ունենալ զբոսաշրջության խթանման ձևավորմանը. Փաշինյան

Դեկտեմբեր 04,2025 20:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ծրագրի նպատակներին, դրանով նախատեսվող գործողություններին և միջոցառումներին, որոնք միտված են լինելու զբոսաշրջային նոր ուղղությունների ձևավորմանը, արտագնա և ներգնա զբոսաշրջության զարգացմանը, նոր շուկաների թիրախավորմանը։ Ծրագրով նախատեսվում է հետևողական քայլեր իրականացնել ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքների զարգացման, միջազգային հայտնի ապրանքանիշների մուտքի ապահովման, Հայաստանի միջազգային գրավչության բարձրացման, որակյալ ծառայությունների մատուցման ուղղություններով։ Նշվել է, որ ռազմավարական ծրագրով նախատեսվում է տարեկան Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 մլն–ի՝ 2024 թվականին արձանագրված 2,2 մլն–ի փոխարեն։

Մտքեր են փոխանակվել նաև նախատեսվող միջոցառումների արդյունավետության ապահովման, ինչպես նաև զբոսաշրջային բնագավառի հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտի հետևողական զարգացումը և նշել, որ պետք է նոր ազդակ հաղորդել արդեն իսկ հաջողություն արձանագրած միջոցառումներին և ծրագրերին։ Միաժամանակ, երկրի ղեկավարն անհրաժեշտ է համարել ակտիվորեն շարունակել պատմամշակութային հուշարձանների վերականգնման ծրագրերը, որոնք ևս կարող են էական ազդեցություն ունենալ զբոսաշրջության խթանմանն ու նոր ուղիների ձևավորմանը։

Քննարկման արդյունքներով՝ ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը կներկայացվի Կառավարության հաստատմանը։

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031