Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ թաքցրել տարակուսանքս, որ ներկայումս հոգևորականների «որսով» զբաղվող ԱԱԾ-ի առաջնահերթություններում չեմ տեսնում անհետ կորած անձանց փնտրտուքը». Տաթեւիկ Սողոյան

Դեկտեմբեր 04,2025 23:50

Իրավապաշտպան Տաթեւիկ Սողոյանը գրում է.

«Այս օրերին Երևանում են գտնվում Անհետ կորած անձանց միջազգային հանձնաժողովի (ICMP) ներկայացուցիչները: Հետաքրքրվում են, թե ՀՀ իշխանությունները ինչ քայլեր են ձեռնարկել պատերազմում անհետ կորած անձանց հարցը լուծելու ուղղությամբ, արդյո՞ք ընդունել են Նիդերլանդների Թագավորության դրամաշնորհով արված հետազոտության արդյունքով առաջարկված քայլերը թե՞ թողել են հարցը բախտի քմահաճույքին:

Հանդիպման ժամանակ ներկայացրել եմ, որ ՀՀ-ում անհետ կորած անձանց հարցով 2020թ. ի վեր զբաղվել է ԱԱԾ-ն, որի նախկին ղեկավարը` հումանիտար հարցերով վերջին 5 տարիների հիմնական բանակցողը պաշտոնից ազատվել է քաղաքական դրդապատճառով, իսկ նոր ղեկավարի կողմից այդ բանակցությունների շարունակման մասին որևէ բան հայտնի չէ:

Ընդ որում` չեմ թաքցրել տարակուսանքս, որ ներկայումս հոգևորականների «որսով» զբաղվող ԱԱԾ-ի առաջնահերթություններում չեմ տեսնում անհետ կորած անձանց փնտրտուքը:

Ճիշտն ասած, հյուրերը մի քիչ լավ չհասկացան` ինչ կապ ունեն հատուկ ծառայությունները հոգևորականների հետ, բայց կարծում եմ այսօրվա նորությունները շատ լավ բացատրում են երբեմնի լուրջ կառույցի անլուրջ առաջնահերթությունները:

Ինչ ասեմ, տղաներ: Մի՛ դադարեք, խայտառակվեք մինչև վերջ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031