2025 թվականի դեկտեմբերի 5-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։
ՍԴ փոխնախագահի կենսագրությունը
2002-2005 թ.թ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության մասնագետ:
2007 թվականին՝ ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական:
Կարդացեք նաև
2016 թվականին՝ ՀՀ նախագահի ՆԿ-262-Ա կարգադրությամբ ընդգրկվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի կազմում:
2018-2022 թ.թ.՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ):
2015 թվականի հունիսի 13-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ:
2019 թվականի նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 6-ը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:
2020 թվականին՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետ:
2020 թվականին՝ Միջազգային զարգացման իրավունքի կազմակերպության (IDLO) ավագ փորձագետ:
2020 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:
2025 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ:
2004-2017 թ.թ.՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս/ասիստենտ/դոցենտ:
2018-2022 թ.թ.` ՀՀ արդարադատության ակադեմիայի դասընթացավար:
2018 թվականին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալով:
2014 թվականին պարգևատրվել է ՀՀ կրթության նախարարի շնորհակալագրով:


















































