Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ժողովրդի պաշտպանության համար այս պայքարն արդար է և պետք է շարունակվի. Վալերի Բուայե

Դեկտեմբեր 05,2025 15:09

Մարսելի Դենիզ դեպարտամենտի զբոսայգու Հայկական այգում, Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն, Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտի խորհրդի և Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալը ընդունել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Մարսելի 11-րդ և 12-րդ թաղամասերի թաղապետ Սիլվեն Սուվեստրը, Մարսելի 4-րդ և 5-րդ թաղամասերի թաղապետ Մարին Պուստորինոն, «ՀԲԸՄ-Մարսել»-ի նախագահ Ավրորա Բրունան, ինչպես նաև բազմաթիվ պաշտոնյաներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Սա մեզ համար հնարավորություն էր վերահաստատելու մեր բարեկամությունը Հայաստանի հետ։

Տարիներ շարունակ պայքար եմ մղել՝ պաշտպանելու հայ ժողովրդին, նրա վիրավոր հիշողությունը, նրա մշակույթը, նրա ազատությունը, նրա ճշմարտության ճանաչումը և նրա անվտանգությունը, մասնավորապես Արցախում։

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությունը մեզ կրկին հիշեցնում է, որ այս պայքարն արդար է, անհրաժեշտ է և պետք է շարունակվի», – ֆեյսբուքյան գրառմամբ նշել է Վալերի Բուայեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031