Aravot.am-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի բնակիչ Արմինե Մկրտումյանը սպանվել է աշխատանքի գնալիս՝ տաքսու վարորդի կողմից:
Հիշեցնենք, որ որպես անհետ կորած որոնվող Արմինե Մկրտումյանը Խորոնք համայնքի բնակիչ էր, դանակահարված դին հայտնաբերել են մի քանի գյուղ այն կողմ՝ Գրիբոյեդով համայնքի դաշտերում:
Սպանված կնոջ բարեկամը մեզ հայտնեց, որ տաքսու վարորդը նախ հափշտակել է Արմինե Մկրտումյանի ոսկեղենը, հետո սպանել նրան: Ոսկեղենն էլ, ըստ մեր զրուցակցի, տաքսու վարորդը հասցրել է վաճառել: Սպանության շարժառիթը այս պահին ոսկեղենի գողությունն է, սպանված կնոջ հարազատներին վարույթ իրականացնող մարմինը չի հայտնել այլ տեղեկություններ:
Քննչական կոմիտեից Aravot.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































