Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանի խոսքով՝ Արշակ սրբազանը միայն ծիծաղել է այս ամենի ու իրեն ուղղված մեղադրանքի վրա

Դեկտեմբեր 05,2025 16:49

«Աղջիկս 12 տարեկան է: Երբ պատմության դասերն անցնում են, գալիս է, քննարկում ենք: Ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց, երբ այս օրերին անդրադառնանք, մեր երեխաները հարցնելու են՝ հայրիկ, ինչ էիր անում այդ օրերին, եւ այդ դասի վերնագիրը լինելու է «Մոնղոլ-թաթարական արշավանքներից մինչեւ ՔՊ արշավանքները՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ»… Զարմանալի է, թե ինչ են պատասխանելու իրենց երեխաներին ներկայիս իրավապահ համակարգի այն աշխատակիցները՝ քննիչ թե դատախազ, որոնք այս շինծու գործերը կարում են»,-լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

Նրա խոսքով, Արշակ սրբազանը միայն ծիծաղել է այս ամենի ու իրեն ուղղված մեղադրանքի վրա: «Այս ամենը ծիծաղելի է, զավեշտալի է, ամոթալի է…Ասենք, եթե որեւէ բուհի տարածքում որեւէ ուսանողի մոտ թմրադեղ հայտնաբերվի, նույն տրամաբանությամբ կարող են ասել՝ դեկանը կամ ռեկտորն է դա կազմակերպել…Մենք արդեն գործ չունենք իրավաբանության հետ»,-ընդգծեց Հարությունյանը:

Տեսանյութն ամբողջությամբ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ծաղրանկարը՝ «Մեդիալաբի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031