Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղիկ Մաթեւոսյան. «Ակնկալում էինք, որ գուցե դեսպանությունից ավելի բարձր մակարդակի վերաբերմունք կլինի»

Դեկտեմբեր 05,2025 16:57

«Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի եւ AntiFake-ի նամակը հանձնվեց ԵՄ պատվիրակության անվտանգության աշխատակցին։ Մենք ակնկալում էինք, որ գուցե դեսպանությունից ավելի բարձր մակարդակի վերաբերմունք կլինի Հայաստանում քաղաքական հետապնդումների օրակարգով մեր ուղերձին ի պատասխան։ Բայց նամակը վերցրեց անվտանգության աշխատակիցը։

ԱՄՆ դեսպանության դիմաց մեր ակցիայի ժամանակ, երբ հանձնում էինք նամակը, այնտեղ առհասարակ ընդունված կարգ չէ որեւէ նամակ առձեռն վերցնել։ Եվ մենք ստիպված էինք այն ուղարկել էլեկտրոնային փոստով։

Այս դեպքում անվտանգության աշխատակցին հանձնեցինք։ Հուսանք, որ պատշաճ տեղ կհասնի եւ հուսանք, որ կլինի պատշաճ արձագանք»,- Հայաստանում ԵՄ պատվիրակության նստավայրի դիմաց Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դեմ իրականացվող ապօրինությունների վերաբերյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի եւ AntiFake.am-ի նամակը փոխանցելուց հետո Aravot.am-ին ասաց AntiFake.am-ի գլխավոր խմբագիր, փաստաբան Աստղիկ Մաթեւոսյանը։

Հարցին, թե արդյո՞ք համապատասխան վերաբերմունքի դրսեւորում է, որ նամակները վերցնելու եկավ անվտանգության ծառայության աշխատակիցը, այլ ոչ թե պատվիրակության որեւէ անդամ, Աստղիկ Մաթեւոսյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ դա ավելի շատ կարող է պրոտոկոլային ընթացակարգ լինել։ Մենք նամակում հստակ շարադրել ենք, որ ակնկալում ենք հանդիպում, հրապարակային արձագանք։ Արդեն հետագա արձագանքից կախված կլինի՝ սա վերաբերմո՞ւնք է Հայաստանում քաղաքական հետապնդումների նկատմամբ, թե՞ անտարբերություն է»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031