Լրահոս
Օրվա լրահոսը

Ես երկու որդի ունեմ. նրանք Եռաբլուրում են. Ալլա Ստեփանյան

Դեկտեմբեր 05,2025 20:45

Ալլա Ստեփանյանը ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում: Երկու որդիների մայրը 11 տարի ծառայել է Արցախի պաշտպանության բանակում: Երկու պատերազմների արհավիրքը, հարազատների, ընկերների կորուստը չէին կոտրել երիտասարդ կնոջ կամքը:

Ալլայի համար բանակը դարձել էր իր երրորդ զավակը, որը ամենաշատը պաշտպանության կարիք ուներ:

Այդպես նա դաստիարակեց և բանակ ուղարկեց իր երկու որդիներին: Սակայն 2023 թվականի սեպտեմբերը չխնայեց Ալլային:  Սեպտեմբերի 19-20-ը Ալլայի երկու որդիները՝ Սամվել և Արսեն Ստեփանյանները,  արիաբար զոհվեցին հայրենի Մարտակերտի պաշտպանության դիրքերում:

Ալլայի խոսքով՝ ինքը հիմա ապրում է՝ իր երեխաների տունը՝ Եռաբլուրը, մաքուր պահելու համար… Սամվելն ու Արսենը կոկիկություն, մաքրություն շատ էին սիրում…

Ամբողջական տարբերակը

Արցախի հեռուստատեսություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031