Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Բաչկովը 2-րդ ռաունդում հաղթեց քենիացուն

Դեկտեմբեր 05,2025 22:30

Դուբայում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը մեկնարկային մենամարտն անցկացրեց Քենիայի ներկայացուցիչ Վիսման Վուաթեի հետ եւ բացահայտ առավելությամբ ժամանակից շուտ հաղթանակի հասավ։

Առաջին ռաունդում Հովհաննեսը լավ ուսումնասիրեց մրցակցին, իսկ բոլոր հինգ կողային մրցավարները միաձայն գրանցեցին գյումրեցու առավելությունը։ Հանգստից հետո Հովհաննեսն անցավ վճռորոշ գործողությունների եւ երկու անգամ նոկդաունի ենթարկեց քենիացուն, ինչից հետո ռեֆերին դադարեցրեց միակողմանի մենամարտը՝ Վուաթեին ապահովագրելով հետագա ծանր հետեւանքներից։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031