Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 80 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանին առաջին հաղթանակը ծանր տրվեց Դուբայում ընթացող աշխարհի առաջնությունում։
Կամերունցի Բրանդոն Նգոն Ա Նգոնի հետ մենամարտի մինչեւ վերջին ռաունդը կողային մրցավարների համակրանքը տարբեր էր։ Եւ միային եզրափակիչ գոնգից հետո հայտնի դարձավ, որ նրանք նախապատվությունը տվել են հայաստանցուն։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































