Մեր նյութում հատուկ օբյեկտիվորեն ՄԵԾ ուշադրություն ենք դարձրել նաև հաշվետվություններում առկա ակտիվների և սեփական կապիտալի մասին տեղեկատվությանը:
Ինչ վերաբերվում է աուդիտին, ընկերությունը հենց այս պահին անցնում է հարկային ստուգում օրենքի ողջ խստությամբ և գրեթե այդ ստուգումը ավարտվել է առանց որևէ էական խախտումների (եթե լինեին խախտումներ, անձամբ Դուք հաստատ լսած և հրապարակած կլինեիք):
Հատուկ հանրության համար հրապարակում ենք, որ տեսնեք, թե ինչպես 2015 թ. ընկերությունը փակեց շահույթով, այն, որ կուտակված վնաս կար՝ 34 մլրդ ՀՀ դրամ 2015 թ. դեկտեմբերի 31-ով:
Ինչ վերաբերվում է ներդրումներին, մինչև Տաշիր Ընկերությունների խմբի կողմից «ՀԷՑ» ՓԲ ընկերության ձեռք բերելը ընկերությունում էական ներդրումներ չեն իրականացվել, ինչի պատճառով 2016 թ. Տաշիր Ընկերությունների խմբին է փոխանցվել բարոյապես մաշված և շահագործման ժամկետը մի քանի անգամ անցած (ինչը չի թույլատրվում տեխնիկական կանոնակարգերով) ենթակառուցվածք:
Կարդացեք նաև
Դրված էր շատ լուրջ հարց՝ ինչպես իրականացնել խոշոր ծավալի ներդրում, առանց սակագնի վրա ազդելու (բարձրացնելու), ինչը հաջողությամբ իրականացվել է․
2016 թ. – 10,9 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2017 թ. – 23,64 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2018 թ. – 21,5 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2019 թ. – 31,5 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2020 թ. – 36,65 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2021 թ. – 49,3 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2022 թ. – 26.1 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2023 թ. – 34,8 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2024 թ. – 38,2 մլրդ ՀՀ դրամ ներդրում
Ընդհանուր 272 մլրդ ՀՀ դրամ ներդրումային աշխատանք, հստակ աշխատանքների ցանկով:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ղեկավար կազմի աշխատավարձի բյուջեին, սակագնով «ՀԷՑ» ՓԲ ընկերության աշխատակիցներին փոխհատուցվում է ՀԱՐԿԵՐՈՎ 250 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր աշխատակցին:
2016 – 2025 թ հունվարի 1-ի տվյալներով, ՀԷՑ ՓԲ ընկերության սեփականատերը իր սեփական միջոցներից աշխատակիցների աշխատավարձի ֆոնդին ավելացրել է 11,2 մլրդ ՀՀ դրամ:
Այսպիսով, ևս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ փորձ է կատարվում խեղաթյուրել իրական տեղեկությունները։
ՀԷՑ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ




















































