-Մեր Տիրոջ տունը մենք իրավունք չունենք թողնելու, որ այս բարբարոսները մտնեն ու պղծեն,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որն օդանավակայան էր եկել Վեհափառ հայրապետին դիմավորելու:
Պատգամավորը նկատեց, որ աշխարհում նման գործընթաց չկա, ինչպես Հայաստանում եկեղեցու դեմ սկսված արշավն է. «Երբ ազգակործանը հայտարարում է՝ այո՛. ես եմ հանձնարարություն տվել ուժայիններին, ԱԱԾ-ին, որ ճնշումներ գործադրեն քահանայական կազմի, սրբազանների վրա, ու սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին: Սա քրեորեն հետապնդելի արարք է, պատկան մարմինները ոչ թե պետք է ձերբակալեին սրբազաններին, այլ պետք է փաստացի գնային կառավարություն ու կառավարության շենքում ձերբակալեին, փաստացի այդ մարդը խոստովանել է չէ՞, որ ինքն է ասել ճնշեն հոգեւորականներին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































