-Մեր սրբազաններն են կալանավորված, մեր քահանա եղբայրներից մեկն է տնային կալանքի մեջ: Անընդհատ սուտ-սուտ տեղեկություններ: Անհանգստացնող է, բնականաբար, բայց մենք թե՛ որպես Քրիստոսի զինվոր, թե՛ որպես եկեղեցու սպասավոր՝ սպայի կոչումով զինվոր, պատրաստ ենք ամեն տեսակ փորձությունների դիմագրավել հոգեւոր պատերազմով, աղոթքով, միաբանությամբ, սիրով: Սա պետք է հաղթի,- այսօր լրագրողներին ասաց «Զվարթնոց» օդանավակայան Վեհափառ հայրապետին դիմավորելու եկած Տեր Սարգիս քահանա Պետրոսյանը:
Տեր Սարգիսի խոսքով՝ Ստեփան Ասատրյանը շարունակում է պատարագներ մատուցել, ոստիկանները շարունակում են Հովհաննավանաքի տարածքում մշտական հսկողություն իրականացնել. «Գյուղի մեջ են, եկեղեցու կողքին են»:
Կարդացեք նաև
Այսօր օդանավակայանում Վեհափառ հայրապետին սպասում էին բազմաթիվ հոգեւորականներ, նրանցից մի մասը լրագրողների հետ զրույցում կիսեցին իրենց մտահոգությունները եկեղեցու շուրջ իրականացվող զարգացումների վերաբերյալ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































