Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

«Փնթի, գետինը մտնես». ինչպես են նիկոլականները բնութագրում կաթողիկոսի անունը տված քաղաքացուն

Դեկտեմբեր 07,2025 13:17

Այսօր «ՀայաՔվեի» Գյումրու տարածքային կառույցի ղեկավար Անահիտ Ղազարյանը Յոթ Վերքում հնչեցրեց Վեհափառի և թեմակալ առաջնորդի զեղչված անունները։ Նրան Ամենայն հայոց կաթողիկոսի և Միքայել սրբազանի անունը տալու համար եկեղեցուց դուրս հանեցին: Անահիտ Ղազարյանը բարձրաձայնում էր՝ «Կաթողիկոս բարեկիրթը․․․»:

Փաշինյանական մի շարք համակիր կանայք ու տղամարդիկ նրան ամոթանք տվեցին կաթողիկոսի անունը տալու համար ու վիրավորական բառերով բնութագրեցին՝ «փնթի, գետինը մտնես, ամոթ է եկեղեցում» եւ այլն:

Ի դեպ` մի տղամարդ էլ Արցախի անունն էր տալիս:

Հիշեցնենք, որ Յոթ Վերքում այսօր Փաշինյանի մասնակցությամբ պատարագ է մատուցվում: Ներկա են ոչ միայն նրա համակիրները, ՔՊ-ական պաշտոնյաները, այլեւ Վեհափառի դեմ դուրս եկած եպիսկոպոսներից ոմանք, այդ թվում՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը:

Հիշեցնենք նաեւ, որ Փաշինյանի մասնակցությամբ բոլոր պատարագներն անցկացվում են կանոնական խախտումներով, որի ընթացքում զեղչվում է թե՛ կաթողիկոսի անունը, թե՛ Արցախի հիշատակումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031