Լրագրողներն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագի մասնակցած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է իրենց ամենուր ուղեկցում Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, հավատարմության երդո՞ւմ է տվել իշխանություններին, երբ ընդամենը մի քանի օր առաջ նույն Ալեն Սիմոնյանը նրան դիմել էր պարոն Կճոյանով։
«Սխալվել եմ, էդ իմ գիտելիքների հետ է կապված, որևէ նպատակ չի եղել, դա իմ չիմացության պատճառն է։ Կարծում եմ՝ Սրբազանի մասով իր երդումը միայն Աստծունն է, մեզ որևիցե մեկը ոչ երդում տվել է, ոչ էլ մենք դրա ցանկությունը ունենք։
Մեր նպատակն այն է, որ որևիցե ձևով եկեղեցին խառնված չլինի պետության գործերի մեջ։ Մենք չենք ուզում, որ որևիցե մեկը խառնվի կամ երդում տա»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Հիշեցմանը, թե Շիրակի հոգևորական դասը, հրաժարվելով Նիկոլ Փաշինյանի օրակարգով պատարագ մատուցել, համարել են, որ այսօր Սուրբ Յոթ վերք եկեղեցին բռնազավթված է, Ալեն Սիմոնյանը նշեց․ «Որտեղ որ պատարագ է հնչում, չի կարող բռնազավթված լինել։
Կարդացեք նաև
Եթե ամեն ինչ քրիստոնեական, Առաքելական եկեղեցու կանոններով է արվում, էդ անձերի վրա կենտրոնանալը․․․ Եկեղեցին մի սարքեք մի անձի, ինքը անձի համար չէ, որևիցե մեկի համար չէ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































