Գյումրու Սուրբ Աստվածածին Յոթ վերք եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգով պատարագի մատուցումից հետո, երբ եկեղեցու բակ եկավ Շիրակի թեմի քահանա Տեր Նշան Պանֆյորովը ու սկսեց հարցազրույց տալ լրագրողներին, միջամտեց ու խանգարեց Վեհափառի հրաժարականը պահանջող մի տղամարդ։
Վերջինս սկսեց սադրել՝ վիրավորանքներ հնչեցնելով քահանայի հասցեին։
Նա մեջ ընկավ զրույցին ու հոգևորականին մեղադրեց ժողովրդի անունից չխոսելու համար, մինչդեռ, ըստ նրա, «մեր վարչապետը» եկել է այդ նպատակով։ Եվ երբ Տեր Նշանը նրան սաստեց՝ ասելով․ «Գնա էն կողմ, նզովյալ, գնաս, կտեսնես, թե հերթով ոնց են թաղում հարազատներիդ», տղամարդը հաշիվ պահանջեց, փորձեց վիճաբանության մեջ մտնել՝ ասելով․ «Ո՞վ է նզովյալ, 50 հազարով թաղում անող, 100 հազարով կնունք անող»։
Սադրիչ տղամարդուն հեռացրեց նրան ուղեկցող մեկը՝ սաստելով՝ երբ տեսնում ես նրան շրջապատող լրագրողներ, պիտի հասկանաս, որ չպիտի խոսաս։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































