Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը այցելել են աղետից տուժած Սպիտակ, Վանաձոր և Գյումրի

Դեկտեմբեր 07,2025 21:54

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 37-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է աղետից տուժած Սպիտակ, Վանաձոր և Գյումրի։

Երկրի ղեկավարը Վանաձոր և Սպիտակ քաղաքներում ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։ Հաջորդիվ վարչապետ Փաշինյանն այցելել է Գյումրի, որտեղ ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին։

Վարչապետը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում ներկա են գտնվել երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված սուրբ և անմահ պատարագին:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031