Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

Սխալաշատ այս դասագրքում նաև ներառված են մի շարք վտանգավոր «դրույթներ», որոնք միտված են խեղելու մեր ինքնությունը, խարխլելու ազգային-պետական հիմքերը. Միքայել Բադալյան

Դեկտեմբեր 08,2025 10:19

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը

Քրիստոնեական եկեղեցու ընդհանուր հիմնադիրը Տեր Հիսուս Քրիստոսն է, իսկ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հիմնադիրներն են համարվում Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները:

Այն, որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին հիմնադրվել է պետության և նրա գլուխ կանգնած Տրդատ Մեծ արքայի կողմից ամրագրված է Հայոց պատմության 7-րդ դասարանի խայտառակ, սխալաշատ դասագրքում:

Այդ դասագրքում նաև ներառված են մի շարք վտանգավոր «դրույթներ», որոնք միտված են խեղելու մեր ինքնությունը, խարխլելու ազգային-պետական հիմքերը: Օրինակ, հայ ժողովրդի կազմավորման որպես առաջին տեսակետ է ներկայացված, որ հայերի նախնիները եղել են բալկաններից գաղթած փռյուգացի գաղութարարները, Ուրարտուի քարտեզում չկա Հայաստանը, ոչ մի բառ այն մասին, որ Երևանն ու Էրեբունին իրար հետ կապ ունեն, Տիգրան Մեծի քարտեզում ներկայացված է Ադրբեջանը՝ իբր թե այնտեղ դրվել են նաև ժամանակակից պետությունների անունները, որ աշակերտներին ավելի հեշտ լինի սերտել նյութը: Բայց, օրինակ, եթե Վրաստանի համար գրված է Վիրք՝ կողքը Վրաստան, ապա գրված է Ադրբեջան՝ առանց որևէ հնագույն պետության, տվյալ դեպքում՝ առանց Աղվանքի:

Երբ ես կարդացի այդ դասագիրքը, ասացի որ այդտեղ ազդանշվում է այն, ինչ տեղի է ունենալու մեզ հետ: Արտահայտվեցի այդ մասին: Կային նաև հետաքրքրաշարժ հետևից փսփսացողներ: Հետաքրքիրն այն է, որ այդ ժամանակ բազմաթիվ գիտնականներ, որոնք պիտի և կարող էին ձայն հանել, գերադասեցին լռել, ոմանք՝ ոչ միայն լռել: Մեծավաստակ գիտնականներից մեկն ինձ ասաց, որ նա չի ուզում «ռիկոշետի» տակ ընկնել… կարող եմ բազմաթիվ դեպքեր բերել, բայց դա մի ուրիշ առիթով…


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031