Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ չի կարող եկեղեցում հնչել օրհներգը»․ Սրբուհի Գալյանը համամիտ է Նիկոլ Փաշինյանի հետ

Դեկտեմբեր 08,2025 14:32

«Իսկ ինչո՞ւ՝ ինչ-որ մեկը հերքո՞ւմ է, որ պետության կողմից է ստեղծվել եկեղեցին։ Պետությունը որոշել է, որ պետական կրոն է քրիստոնեությունը։ Ես կարծում եմ՝ նպատակը և գաղափարը մեր պետության և պետականության գիտակցման, պետության ամրության և միասնականության գիտակցման մեջ է։ Յուրաքանչյուր կազմակերպությունում էլ՝ այդ թվում կրոնական, հատկապես եկեղեցում, ինչո՞ւ չի կարող լինել ՀՀ դրոշը և հնչել օրհներգը։ Գաղափար է, որը հնարավոր է իրացնել և գուցե իրացվի»,-լրագրողների հարցին՝ ի՞նչ կարծիքի է Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին, որ պատարագից առաջ եկեղեցիներում հնչի ՀՀ պետական օրհներգը, եկեղեցում դրվի ՀՀ պետական դրոշը, և արդյոք սա սահմանադրությանը հակասող չէ, այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Դիտարկմանը՝ կան տեղեկություններ, որ ՀՀ կառավարության նիստերը նպատակ կա սկսել տերունական աղոթքով, Սրբուհի Գալյանն այսպես արձագանքեց․ «Նման տեղեկությունների չեմ տիրապետում, բայց դեմ չէի լինի»։

Սրբուհի Գալյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031