Լրահոս
Օրվա լրահոսը

Արաղչի. Աջակցում ենք «3+3»-ի հաջորդ հանդիպումը Բաքվում, այնուհետև Երևանում անցկացնելու Ադրբեջանի առաջարկին

Դեկտեմբեր 08,2025 15:31

«Իրանն այսօր». Աբաս Արաղչին՝ Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսի ընթացքում.

📍«Ուրախ ենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները լավ ընթացք ունեն: Ողջունում և աջակցում ենք երկու երկրների միջև  խաղաղության գործընթացին:

📍Աջակցում ենք 3+3-ի հաջորդ հանդիպումը Բաքվում, իսկ այնուհետև Երևանում անցկացնելու Ադրբեջանի առաջարկին: Սա լավ նախաձեռնություն է, որը կարող է 3+3 մեխանիզմն ավելի ազդեցիկ և ուժեղ դարձնել:

📍Այս մեխանիզմը կարող է նպաստել տարածաշրջանում ավելի մեծ խաղաղության և կայունության հաստատմանը: Մենք երկուսս էլ մեծ կարևորություն ենք տալիս այդ ձևաչափին։

📍Համաձայնեցինք, որ երկկողմ հանդիպումներից բացի, ունենանք նաև եռակողմ հանդիպումներ տարածաշրջանի երկրների հետ։

📍Կարևորն այն է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները, իսկ արտաքին ցանկացած միջամտություն կքանդի այդ անվտանգությունը: Սա մի կետ է, որի շուրջ մենք ունենք համաձայնություն և որի հիման վրա էլ շարունակում ենք համագործակցությունը:

📍Սպասում ենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին Թեհրանում հյուրընկալելուն: Այս այցի ընթացքում ամենակարևոր պայմանավորվածությունն այն էր, որ ընդլայնենք երկու երկրների միջև խորհրդակցությունները, դիվանագիտական փոխայցերը, որպեսզի հարաբերությունները հասցնենք առանց խնդրի մակարդակի և կենտրոնանանք հարաբերությունների ընդլայնման վրա:

📍Մենք ունենք ընդհանրություններ և փոխադարձ շահեր, բնական է, որ ունենք նաև տարաձայնություններ ու թյուրըմբռնումներ, որոնք պետք է լուծվեն երկխոսությամբ: Մենք Իրանում համոզված ենք, որ պետք է ընդլայնենք բոլոր ոլորտներում Ադրբեջանի հետ համագործակցությունը: Ուրախ եմ, որ այսօր այդ նույն կամքը տեսա Ադրբեջանի նախագահի, ԱԳ նախարարի մոտ:

📍Չպետք է թույլ տանք, որ որևէ այլ կողմ վնաս հասցնի այդ հարաբերություններին կամ ոչ բարենպաստ ուղով տանի:

📍Մենք վճռական ենք ինչպես հյուսիս-հարավ, այնպես էլ արևելք-արևմուտք ուղղություններով և ընդհանրապես երկու երկրները կապող կետերի ավելացման միջոցով ընդլայնել Իրանի և Ադրբեջանի հաղորդակցական ուղիները: Որքան շատ լինեն փոխկապակցվածությունը և երկու երկրների քաղաքացիների տեղաշարժերը, այնքան,ըստ դրա, կաճի նաև առևտուրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031