Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կօգնի Արմավիրի և Արագածոտնի մարզերում բնակվող փախստականներին

Դեկտեմբեր 08,2025 16:35

Եվրոպական Միության (ԵՄ) մարդասիրական կազմակերպության միջոցով տրամադրվող մարդասիրական աջակցությունը թույլ է տվել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին (ՊՀԾ) օգնել Արմավիրի և Արագածոտնի մարզերում բնակվող փախստականներին՝ բավարարել նրանց սննդի հիմնական կարիքները և Հայաստանում օգտվել սոցիալ-հոգեբանական խնամքից։

2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից տեղահանվել և Հայաստան է ժամանել ավելի քան 115,000 փախստական։ Այս հանկարծակի ներհոսքն ուղղորդեց Պարենի համաշխարհային ծրագրին, որ փախստականներին և սոցիալապես խոցելի խմբերին տրամադրի համապարփակ աջակցություն՝ սննդի և  սոցիալ-հոգեբանական ծառայությունների տեսքով:

2025 թվականի հոկտեմբերին ՊՀԾ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում շուրջ 4,000 փախստականի տրամադրել է դրամական վերջին փոխանցումները՝ հնարավորություն տալով ընտանիքներին ձեռք բերել իրենց ընտրած սննդամթերքները։ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համագործակցությամբ սոցիալ-հոգեբանական ծառայություններ են մատուցվել ավելի քան 2,000 անձի։

Ծրագրի շրջանակներում ՊՀԾ-ն փախստականների համար կազմակերպել է առողջ սննդի և ֆինանսական գրագիտության վերաբերյալ դասընթացներ՝ օգնելով նրանց կայացնել տեղեկացված որոշումներ ինչպես սննդակարգի, այնպես էլ իրենց ռեսուրսները արդյունավետ կառավարելու վերաբերյալ:

«Սննդի աջակցությունը փրկարար օղակ է այն ընտանիքների համար, որոնք կորցրել են ամեն ինչ, իսկ այն բանկային քարտերի միջոցով տրամադրելը արժանապատիվ աջակցության լավագույն օրինակներից է», – նշել է Լեյլա Մելիուհն, ՊՀԾ հայաստանյան գրասենյակի Ներկայացուցիչը և տնօրենը։ «Այս մոտեցումը հնարավորություն է տալիս մարդկանց կատարել սեփական ընտրությունը՝ միաժամանակ վերականգնելով նորմալ կյանքի զգացումը։ Եվրոպական Միության, Հայաստանի կառավարության և մեր գործընկերների հետ միասին մենք ապահովեցինք առավել խոցելի բնակչության անհապաղ կարիքների պատշաճ և արդյունավետ բավարարումը՝ այն պահին, երբ դա ամենակարևորն էր»:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Հայաստանում գործում է 1994 թվականից՝ նպատակ ունենալով բարելավել պարենային ապահովությունն ու դիմակայունությունը: ՊՀԾ-ն աջակցում է «Դպրոցական սնունդ» ծրագրին, խթանում է կայուն գյուղատնտեսությունը և համագործակցում է կառավարության և համայնքների հետ՝ սոցիալական պաշտպանության համակարգերը ամրապնդելու ուղղությամբ: Արտակարգ իրավիճակներին արձագանքման և երկարաժամկետ նախաձեռնությունների միջոցով ՊՀԾ-ն աջակցում է խոցելի բնակչությանը առողջարար սննդի հասանելիության ապահովման գործում և նպաստում պարենային ապահով ապագայի ձևավորմանը։

 

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031