Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Ժաննա Անդրեասյանը թաքցնում է Գորիսի քոլեջի տնօրենի պաշտոնակատարի հավաստագրի հիմքերը. «Սյունաց երկիր»

Դեկտեմբեր 08,2025 17:24

«Սյունաց երկիր». Դեկտեմբերի 4-ից հետո, երբ ոստիկանական ուժերը զավթեցին Գորիսի 100-ամյա պետական քոլեջը և այնտեղ ներդրեցին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, քոլեջում նոր զարգացումներ սկիզբ առան։

Մասնավորապես՝ հրաժարականի դիմում ներկայացրած աշխատակիցները՝ անսալով Կարեն Լազարյանի խնդրանք–հորդորին՝ հետ կանչեցին իրենց դիմումները և անցան աշխատանքային պարտականությունների կատարմանը։

Միևնույն ժամանակ իրավապահ մարմինների ներկայացուցիչները պարբերաբար այցելում են քոլեջ, որպեսզի իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա։

Սակայն, ինչպես տեսնում ենք, տեղի ունեցող զարգացումները կասեցնելն իրավապահների ուժերից վեր է։

Քոլեջին առնչվող խնդիրները վաղուց են դուրս եկել ուսումնական այդ հաստատության շրջանակից և դարձել համագորիսյան մտահոգության առարկա․․․․

Խնդիրներից մեկը կապված է տնօրենի պաշտոնակատարի՝ ղեկավարման իրավունք վերապահող հավաստագրի արժանահավատության հետ։

Դեռևս հոկտեմբերի սկզբին առաջացած այդ կասկածները շարունակում են խորանալ։

Անշուշտ, ելնելով անմեղության կանխավարկածից, մարդիկ չեն ուզում իբրև վերջին ճշմարտություն ընդունել շրջանառվող խոսակցության հիմնավորումները։

Ուստիև՝ դեռևս նոյեմբերին ստեղծվել է նախաձեռնող խումբ՝ Արմինե Կոլյանի հավաստագրի հիմքերին ծանոթանալու նպատակով։

Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներով՝ երեք անգամ հարցում է ուղղվել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։ Պահանջվել են տվյալ անձնավորության՝ ս․թ․ սեպտեմբերի 16-ին հանձնած հավաստագրման քննության երկրորդ մասի՝ հարցազրույցի կամ բանավոր քննության ձայնագրությունը, արձանագրությունը, գնահատման թերթիկները, հանձնաժողովի որոշումը՝ համապատասխան հիմքերով։

ԿԳՄՍ նախարարը երկու անգամ մերժել է տեղեկատվությունը փնտրողների դիմումը՝ գործող օրենքի հետ որևէ աղերս չունեցող պատճառաբանությամբ։ Մերժման հիմնական պատճառ է նշվել «անձնական տվյալներ» տրամադրելու անկարելիությունը։

Թեև այդ պատճառաբանությունը կապ չունի պահանջվող նյութերի հետ՝ տեղեկատվությունը փնտրող կողմը 3-րդ դիմումով պահանջել է անհրաժեշտ փաստաթղթերում փակել Արմինե Կոլյանի անձնական տվյալները կամ նրա ինքնությանն առնչվող նյութերը և նոր միայն տրամադրել հարցազրույցի հիմքերը։

Առայժմ չի կատարվել նաև այդ դիմումի պահանջը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031