Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության գործընթացը անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ Միացյալ Նահանգների հետ. Գևորգ Պապոյան

Դեկտեմբեր 08,2025 20:15

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) կողմից կազմակերպված միջոցառմանը։

🔸 Գևորգ Պապոյանն իր ելույթում ընդգծել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության կարևորությունը, նշելով, որ այն վերաբերում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը,  հաղորդակցությունների բացմանը, այլ նաև նոր հնարավորություններ է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար։

 

💬 «Մենք ուրախ ենք արձանագրել, որ խաղաղության գործընթացը անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ Միացյալ Նահանգների հետ։ Համատեղ մենք խոշոր նախագծեր ենք իրականացնում, մասնավորապես՝ TRIPP նախաձեռնությունը, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերություններում բացվող բոլորովին նոր հորիզոնների ու հնարավորությունների մասին», – նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկը» նախաձեռնությանը։

🖇 Հանդիպման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, ներկայացնելով՝ երկկողմ տնտեսական համագործակցությանը և ինստիտուցիոնալ զարգացմանը նպաստող ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունները։

🔹 Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Անուշիկ Ավետյանը,  «Enterprise Armenia»-ի տնօրեն Գոհար Աբաջյանը, դիվանագիտական կառույցների և միջազգային կազմակերպությունների պատվիրակներ։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031